Shopping Armenia-ից առաքված ապրանքները կարող են հետ վերադարձվել կամ փոխանակվել ստանալուց հետո 15 օրվա ընթացքում՝ միայն ստորև նշված 3 պայմանների դեպքում․
- եթե դուք ստացել եք վնասված ապրանք,
- եթե դուք ստացել եք թերի ապրանք,
- եթե ձեզ սխալ չափի, գույնի կամ մոդելի ապրանք է առաքվել,
- եթե ձեզ առաքվել է ձեր պատվերին չհամապատասխանող ապրանք։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ փոխհատուցման և փոխանակման պայմանները կարող են տարբեր լինել՝ կախված ապրանքի կատեգորիայից և բնութագրերից: Որոշ ապրանքներ ունեն իրենց առանձին փոխհատուցման պայմաններն ու պահանջները և չեն ենթարկվում ընդհանուր կանոններին: Փոխհատուցման նշված ժամկետը սպառվելուց հետո գումարը չի վերադարձվում։ Նշենք, որ զեղչված գներով վերջնական վաճառքի հանված ապրանքները փոխանակման ենթակա չեն: